Հիվանդանոց մեկնած ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները պարզել են, որ Ս. Ղարիբյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջանիբեկյան փողոցի վրա գտնվող «Շանթ» ռեստորանային համալիրից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթարի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժնի պետ Վանիկ Ալթունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ Ս. Ղարիբյանը իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի 111 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենի բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, «աչքերի դեմը սևացել է» և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Հավաքվածները, իմանալով այդ մասին, կարծիք էին հայտնում, որ այդ ամենը հորինված է, որպեսզի պատասխանատվությունից ազատվի: Այս պահին դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com