Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ վրան տեղադրելու համապատասխան թույլտվություն ակտիվիստները չունեն: Ցուցարարները եւ նստացույց հայտարարած երիտասարդներն ի պատասխան նշել են, որ օրենքը չի արգելում վրան տեղադրել: Տեղի է ունեցել քաշքշուք ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Իրավապահները ոստիկանության բաժանմունք են տեղափոխել ակցիայի մասնակից Արգիշտի Կիվիրյանին: Քաշքշոցի ժամանակ կտրուկ վատացել է նաեւ ակցիայի մասնակիցներից մեկի ինքազգացողությունը: Քաղաքացուն շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

gala.tv