Յապոնչիկը թաղված է Վագանկովսկի գերեզմանոցում` Սերգեյ Եսենինի, Վլադիրմիր Վիսոցկու, Լեոնիդ Ֆիլատովի եւ այլ նշանավոր անձանց կողքին: Իվանկովը մահից առաջ չի հասցրել վերջին խոսքն ասել հարազատներին: Վերջիններս դա արեցին նրա փոխարեն` դագաղի մեջ դնելով սրբապատկեր` «Սիրեք իրար» գրությամբ: Իվանկովին հրաժեշտ տալու էր եկել մոտ 500 մարդ, հիմնականում` տղամարդիկ: Ներկա էին շուրջ 200 գողեր եւ հեղինակություններ, այդ թվում` «Ջամալ Խաչիձեն», «Էդիկ Օսետրինան», «Շիշկանը», «Կոստյա Շռամը» եւ «Լենտյայը»: Ծաղկեպսակներին եղել են հետեւյալ գրությունները` «Կազանյան եղբայրության կողմից», «Դեդ Հասանի կողմից», «Յարոսլավլի տղաներից», «Թանկագին եղբորը», «Կազախստանյան եղբայրության կողմից»… «Յապոնչիկի» դագաղը պատրաստվել է թանկարժեք ծառերի փայտանյութից: Դագաղն այնքան ծանր է եղել, որ այն դժվարությամբ տարել է 15 հոգի: Գերեզման տանող մեկ կմ երկարությամբ ճանապարհին սպիտակ վարդեր եւ կարմիր մեխակներ են եղել: Այսպիսի մեծ հնչեղությամբ Մոսկվայում վերջին շրջանում թաղել են առաջին նախագահ Ելցինին եւ Ալեքսեյ Երկրորդ պատրիարքին:
shamshyan.com