Ինտիմ հիգիենա հասկացությունն իր արմատներով հասնում է մինչև հեռավոր անցյալը։ Զարմանալի չէ, քանի որ միշտ էլ կանայք հոգ են տարել, որ «այնտեղե պահպանվի թարմության ու հարմարավետության զգացողությունը։ Օրինակ՝ Կլեոպատրան գերադասում էր ոչ միայն կաթով, այլև դեղաբույսերի թուրմերով լոգանքները, որոնք պաշտպանում էին տարբեր վարակներից։ Հետագայում երևան եկավ օճառը, որը երկար ժամանակ իսկական շքեղություն էր համարվում, մատչելի միայն հարուստների համար։ ճիշտ է, պատմությունը լռում է այն մասին, թե ինչ զգացողություններով, մանավանդ հետևանքներով էր ուղեկցվում ամենօրյա ինտիմ հիգիենան։ Այդ մասին սկսեցին խոսել միայն XX դարի կեսին։ Մասնագետները լրջորեն սկսեցին մտածել՝ արդյոք անվնա՞ս է օճառի փրփուրն այդքան նուրբ գոտու համար։ Սեքսուալ հեղափոխությունից հետո, այսինքն՝ մոտավորապես 60-70-ական թվականներին վաճառասեղաններին սկսեցին հայտնվել ապրանքներ`”ինտիմհիգիենայի համար” պիտակով։ Ըստ էության՝ դա սովորական հեղուկ օճառ էր՝ հագեցած բնական յուղերով և դեղաբույսերի թուրմերով, և դա ընդունվեց բուռն հրճվանքով։ Այսօր գրեթե յուրաքանչյուր ֆիրմա, որ մարմնի համար կոսմետիկա է արտադրում, գոնե մի միջոց ունի ինտիմ հիգիենայի համար։ Եվ ոչ ոք արդեն օճառով չի սահմանափակվում։ Ամեն տեսակ փրփուրները, գելերը, դեզոդորանտները, թաց անձեռոցիկներն արդեն շքեղություն չեն, այլ առօրեականություն։
Ամեն ինչ իր տեղում
Արտաքին սեռական օրգանների բնական թթվահիմնային հավասա–կշռության փոփոխության վրա կարող են ազդել հետևյալ գործոնները.
հաճախումները քլորացված ջրով ավազաններ և լողալը ծովում ու գետում,
ֆիթնեսով պարապմունքների ժամանակ մեծ ծանրաբեռնվածությունը,
սինթետիկ ներքնաշորեր և նեղ հագուստ հագնելը,
միջադիրների մշտական օգտագործումը,
շաքարային դիաբետը,
Ինտիմ կոսմետիկան պետք է ձեռք բերել դեղատնից կամ խոշոր խանութներից, բայց ոչ երբեք գետնուղիներից։
Հատուկ բաժնում է տեղադրվում “սեքսուալ” թեքումով կոսմետիկան։ Խոսքն այսպես կոչված գել-լուբ րի-կանտների մասին Է, որոնք օգտագործվում են ամենաինտիմ իրավիճակներում։
Կանանց սեռական ուղիների բնականոն ֆլորայի կազմում ահռելի քանակությամբ միկրոօրգանիզմներ կան, որոնք խաղաղ գոյակցում են։ Եվ դա զարմանալի չէ. այդ խաղաղ ընտանիքի կազմը բավական կայուն և անհատական է։ Եվ դրանում պարտադիր ներկա են լակտոմանրէները: Հենց դրանք են, որ կաթնային թթու արտադրելով՝ հզոր պաշտպանական պարիսպ են ստեղծում հեշտոցում և արգելակում վագինալ վարակների զարգա ցումը: Եթե հավասարակշռությունը խախտվում է ապա “կանաչ լույս” է վառվում ցանկացած մանրէի համար, ինչը հղի է լուրջ բորբոքումներով։
Միջոցը կարելի է «նուրբե համարել, եթե հիմնային օճառ, արհեստական ներկեր և հոտավետ նյութեր չի պարունակում։
Ինտիմ հիգիենայի գելն այն հիվանդությունների բուժման համար չի նախատեսված, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով։ Եթե ձեզ անհանգստացնում են արտադրությունը, քորը կամ այրոցը, շտապ դիմեք գինեկոլոգին։
Ինտիմ հիգիենայով պետք է զբաղվել առնվազն օրը երկու անգամ՝ քնելուց առաջ և հետո, ինչպես նաև սեռական մերձեցումից հետո։
Առատ ջրի շիթը ոչ միայն լվանում է պաշտպանիչ քսուքը, այլև նպաստում է վնասակար մանրէների ներթափանցմանը արգանդ՝ մեծացնելով բորբոքումների վտանգը։
Լվանալուց հետո համապատասխան տեղերը չեն սրբում, այլ չորացնում են նուրբ խավոտ սրբիչով։
Հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության խախտման պատճառները շատ են. հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, հատկապես`մեխանիկական,ցնցուղելը, հակաբիոտիկների ընդունումը, սեռական մերձեցումը, հորմոնալ անհավասարակշռությունը, մենստրուացիան, հղիությունը, կրծքով կերակրելը, չափից ավելի նեղ ներքնաշորերը, ինչպես նաև սթրեսներն ու քրոնիկական հիվանդությունները։ Դրանց հետևանքով լակտոմանրէների քանակությունը հեշտոցում նվազում է, և արտաքին վարակը հեշտությամբ հաղթահարում է պաշտպանիչ շերտը։ Համապատասխան տեղերում ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ՝ կարմրություն, քոր, այրոց։ Իհարկե, առաջին հերթին հարկ է դիմել բժշկին, գինեկոլոգին, և հեշտոցային վարակների հայտնաբերման հետազոտություն անցնել։ Բայց նման տհաճ ախտանշանները կանխելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել ինտիմ հիգիենայի և այն միջոցների ընտրության հարցում, որոնք նախատեսված են այդ նպատակի համար։
Ինչպիսի՞ն են դրանք
Ինտիմ հիգիենայի միջոցների շարքում կարելի է առանձնացնել գելերը, թաց անձեռոցիկները, փրփուրներն ու մուսերը, հատուկ օճառը և ինտիմ դեզոդորանտները։
Գել
Հարմար է նրանց համար, ում մաշկը չափազանց զգայուն է և ամեն օճառի չէ, որ հարմարվում է, հատկապես պարֆումերայիններին։ Ինչպես և լողանալու միջոցները, գելերը բավական ջրիկ են, առանձնապես չեն փրփրում, բայց շատ ավելի խոնավացնող բաղադրիչներ ունեն, քան ուրիշ, անգամ ամենաորակյալ “ինտիմ” օճառները։
Փրփուր, մուս
Ավելի եթերային ու նուրբ են, քան գելերը։ Իրենց կազմով գործնականում չեն տարբերվում գելից։ Եթե տվյալ միջոցը կաթնային թթու է պարունակում, ապա այն անվարան կարելի է կանխարգելիչ համարել։
Թաց անձեռոցիկներ
Եթե գել օգտագործելու հնարավորություն չկա (աշխատավայրում, ուղևորության ընթացքում), շատ հարմար են ինտիմ հիգիենայի հատուկ անձեռոցիկները։ Դրանց փափուկ հիմքը հագեցած է հատուկ լոսյոնով, որ կաթնային թթու է պարունակում, խոնավացնող յուղեր, ինչպես նաև դեղաբույսերի թուրմեր։ Դրանք հարմար են, քանի որ տեղավորվում են կանացի պայուսակում և միշտ ձեռքի տակ են:
Ի՞նչ պետք է իմանալ ինտիմ հիգիենայի մասին
– Ինչպե՞ս խուսափել ամռանը կաթնուկի (կաթնասնկախտի) սրացումից։
-Կանխարգելումը միշտ էլ ավելի ձեռնտու է, քան բուժումը։ Ուստի խորհուրդ ենք տալիս ընտրել ինտիմ հիգիենայի հատկապես ձեզ համապատասխանող միջոցը։ Իսկ ավելի լիակատար պատասխանը կարող եք ստանալ բժշկից։
– Ինչո՞ւ Ենք անհարմարություն զգում սեռական մերձեցումից հետո։
– Հավանաբար սեռական օրգանների ֆլորայի բնական հավասարակշռության խախտման պատճառով։ Այն կարող են վերականգնել կաթնային թթվի հիմքով ինտիմ հիգիենայի միջոցները։
Ինտիմ օճառ
Բաղադրությամբ շատ ավելի նուրբ է, քան սովորական օճառը, հիանալի խոնավացնում է համապատասխան տեղերի մաշկը, հոտավետ նյութեր, կոնսերվանտներ ու ներկեր չի պարունակում։ Բացի այդ, դեղաբույսերի թուրմեր է պարունակում։
Դեզոդորանտներ
Եթե սովոր եք կատարյալ մաքրությանը, կարող եք օգտագործել ինտիմ դեզոդորանտներ՝ ջրային հիմքով։ Այն բացարձակապես հոտ չունի, փոխարենը՝ լավ խլացնում է ձեր բնական “բույրը”։ Սակայն արժե հաշվի առնել, որ նման դեզոդորանտ կարելի է օգտագործել միայն մաքուր մաշկի վրա. այն երբեք չի փոխարինում լվանալուն:
Փորձագետի մեկնաբանությունները
Քրոնիկական կաթնուկի սրացման պատճառներից մեկը սինթետիկ ներքնազգեստն է։ Եվ դա հասկանալի է, դրա միջով օդ չի անցնում, կիպ կպչում է մարմնին՝ ստեղծելով վտանգավոր “սաունայի միջավայր”։ Ավելին՝ շատ նեղ ներքնազգեստը, ինչպես նաև ստրինգ վարտիքները կարող են հեշտոցի միկրոֆլորայի անհավասարակշռության պատճառ դառնալ։ Դրանք փոքր կոնքի շրջանում արյան միկրոշրջանառության խախտում են հրահրում, ինչը, բնականաբար, իջեցնում է տեղային իմունիտետը։ Արտաքին սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռման և տարբեր վարակների վտանգ է առաջանում։ Ուստի շատ լուրջ պետք է վերաբերվել ներքնազգեստի ընտրությանը, և որ շատ կարևոր է, ավելի պատասխանատու լինել արտաքին սեռական օրգանների հիգիենայի պահպանման հարցում։
www.xnet.am