Երկու օր առաջ Բեյոնսեն ու Ջեյ Զին այցելել են Նյու Յորքում հայտնի Babeland սեքս-շոփ, որտեղ 6 հազար դոլար են ծախսել միմյանց սուրբծննդյան նվերներ գնելու համար:

Ինչպես նշում է ներքին աղբյուրը՝ նրանք ոչ մի արտասովոր բան չեն գնել:

«Ոչ մի էքստրիմ և ավելորդություն: Բոլոր գնումները եղել են թույլատրելիի սահմաններում: Նույնիսկ ոսկուց խաղալիքներ կան»,- նշել է նա:

Ավելի վաղ Բեյոնսեին և Ջեյ Զիին նկատել են Մանհեթենի Greenhouse գիշերային ակումբի պարահրապարակում: Սուրբ ծնունդը նրանք նշել են դստեր՝ Բլյու Այվիի հետ տանը, ով հունվարին կդառնա երկու տարեկան:

Աղբյուր՝ www.1in.am