Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ «Mercedes»-ը, հարվածի արդյունքում մոտ 100 մ կողաշրջվելով, հայտնվել է ձորով հոսող գետի մեջ:

Վթարի վայրում «Mercedes»-ի վարորդ Պ. Ասոյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ «մեքենայի անիվն էի փոխում, երբ նկատեցի, որ բեռնատարը մեծ արագությամբ գալիս էր մեր կողմ, միայն հասցրեցի փախնել, որից հետո «Mercedes»-ը ճանապարհից շպրտվեց դեպի ձորը»:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

shamshyan.com