Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ուսուցչուհին պատմել է, թե գինեկոլոգիական խնդիրներով դիմել է բժիշկ Ջ.Ք.-ին։ Բուժման կուրսի 3-րդ այցի ժամանակ բժիշկ Ջ.Ք.-ն պարտադրել է, որ հիվանդը մերկանա, այնուհետ, ասելով, թե ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրա է անելու՝ սեռական հարաբերության մեջ է մտել Ա.Օ.-ի հետ։
Ա.Օ.-ն տուն հասնելուն պես, տեղի ունեցածի մասին պատմել է ամուսնուն եւ միասին դիմել են դատախազություն։ Բողոքի մեջ Ա.Օ.-ն պնդել է, որ բժիշկն իրեն հիպնոսացրել և սեռական հարաբերություն է ունեցել։ Դատախազությունը բժշկի նկատմամբ հայց է ներկայացրել՝ բռնաբարության մեղադրանքով՝ պահանջելով նրա համար 18 տարվա ազատազրկում։
Բժիշկը հայտարարել է, թե 20 տարվա փորձ ունի եւ նման հիվանդության բուժման հետ կապված հատուկ կրթություն է ստացել։ Նա պնդել է, թե նման մեթոդը կիրառել է բուժման կուրսի շրջանակներում։