Ցուցահանդեսը, որը վերջերս բացվել է Թայմս-սքվերում, կոչվում է Body Worlds («Դիակների աշխարհ»): Այնտեղ ներկայացված են հատուկ ձևով զմռսված դիակներ: Ցուցահանդեսի հեղինակի գործունեությունն առաջին տարին չէ, որ սկանդալ է առաջացնոմ ամբողջ աշխարհով մեկ:

Բժիշկ Մահը հայտարարում է, որ իր արվեստն առաջին հերթին ուսուցողական բնույթ ունի: Գյունտեր ֆոն Հագենսը կարծում է, որ իր ցուցանմուշներին շնորհում է հավերժություն և մարդկանց թույլ է տալիս հասկանալ, որ մահացած մարմինն ունի իր գեղագիտական նշանակությունը:
1in.am