Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լեւոն Գրիգորյանը: Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում իրենց հաջողվել է սրտի կանգը վերացնել եւ կանգնած սիրտը նորից աշխատացնել: «Ընդամենը մի վտանգ կա, որ երեխան մինչեւ հիվանդանոց գալը նրա ուղեղը բավական երկար ժամանակ մնացել է առանց թթվածնի: Քանի որ սիրտը չի աշխատել, ուղեղին թթվածին չի մատակարարել: Սիրտը, ուղեղը աշխատում է, բայց կարեւորը այն է, որ հետագայում գիտակցությունը վերականգնվի»,- նշեց տնօրենը եւ ավելացրեց, որ զարմանալի է, բայց երեխայի վրա բոլորովին կոտրվածքներ չկան:

Մեր տեղեկություններով՝ 10-ամյա Նորայր Ջուլհակյանը, Երեւանի Խորենացի փողոցում հարսանիքի ժամանակ ցանկացել էր նայել խողովակի միջով եւ անզգուշաբար ցած ընկել տանիքից: Դեպքի վայր ժամանած «շտապօգնության» բրիգադն արձանագրել էր, որ երեխայի սիրտն արդեն կանգ է առել:

Նշենք, որ երեխայի մահվան մասին լուրը NEWS.am-ը ստացել էր ոստիկանությունից: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, որ միջադեպի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում քննություն է սկսվել:
news.am