Այսօր նրա անվամբ նյութերն ավելի շատ են ընթերցվում, քան նույն Սիրուշոյի, Շուշաննա Թովմասյանի, Լիլիթ Հովհաննիսյանի կամ այս շրջանում մեկ այլ հայտնի մարդու մասին նյութերը:
Տիկնիկի նմանվել ձգտող բլոգերը ամեն Աստծո օր համացանցի միջոցով հանրությանը ներկայացնում է իր գլամուրային կյանքն ու ոսկե երիտասարդությանը բնորոշ բոլոր տարրերը, իսկ այդ բարեկեցիկ ու գեղեցիկ կյանքը նրա համար կարողանում է ապահովել նրա հայրը` խոշոր գործարար, բենզին ներկրող CPS ընկերության սեփականատեր Կարեն Մկրտչյանը: