Այնուհետև նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախկին խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին։ Հանրապետությունում դեղերի շրջանառության կարգավորման, դեղային քաղաքականության հստակեցման ուղղությամբ նախարարը հանձնարարել է կազմակերպել հարցի մանրազնին քննարկում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մտքերի փոխանակության արդյունքում հանձնարարական է տրվել նման քննարկում անցկացնել նաև պատանատոմիական ծառայությունում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման նպատակով։

Կարևորելով առողջապահության համակարգում մասնագետներով ապահովվածությունն ու նրանց որակական պատրաստվածությունը, Արմեն Մուրադյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ սկսված աշխատանքները։

«Սա ռազմավարական նշանակության խնդիր է։ Այս ուղղությամբ մեր բոլոր միջոցառումներն ու քայլերը պետք է համահունչ լինեն ինչպես ժամանակակից բժշկագիտության նվաճումներին, այնպես էլ մեր երկրում առկա պահանջարկին։ Իսկ դրա համար առաջին հերթին հստակ պետք է պատկերացնենք առկա իրավիճակը, մեր կարիքները։ Մասնագետների որակավորման, հավատարմագրման ու կրեդիտավորման գործում մենք կարող ենք համագործակցել որոշակի ճանապարհ անցած, համապատասխան չափորոշիչներ ապահովող բժշկական մասնագիտական միավորումների հետ»,-ասել է նախարարը։

Երևանի պոլիկլինիկաների առկա իրավիճակը, հագեցվածությունն ու խնդիրներն Արմեն Մուրադյանն առաջիկայում կքննարկի առողջության առաջնային օղակի ղեկավարների հետ։ Իսկ մինչ այդ նախարարը բոլոր բուժաշխատողների առջև խնդիր է դրել շահառուների և հիվանդների հանդեպ բարեհամբույր և պատրաստակամ լինել։

Քննարկվել են ննաև պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունք ունեցող խմբերի շրջանում իրազեկման ավելի լայն աշխատանքներ տանելու և այլ հարցեր։


Աղբյուր՝ www.panorama.am