Նրանք ուտում են բացառապես բուսական ուտելիք: Նրանք սխալ են համարում միս, ձուկ, ձու, կաթ եւ նման այլ ուտելիք օգտագործելը: Փոխարենը վեգանները լավ այգեպաններ են:
Այս մարդիկ առողջ եւ հավասարակշռված սննդի գիտակ են, շատ հաճախ իրենց տարիքից բավական երիտասարդ տեսք ունեն:
Միջազգային այս օրվա առիթով NEWS.am STYLE-ն առաջարկում է ծանոթանալ ամենից հետաքրքիր մրգերին եւ բանջարեղենին, որոնք աճել են բուսական սննդի սիրահարների բանջարանոցներում:
Ոմանք ներկայացվելիք լուսանկարները կոչում են Food Porn (պոռնոգրաֆիկ սնունդ), իսկ ոմանց համար սա ընդամենը ընկերների հետ զվարճանալու եւս մեկ առիթ է: