Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Արթուրը, Երեւանի բարերից մեկի առանձնասենյակում բռնություն գործադրելով Ա.-ի նկատմամբ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Արթուր Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:
Աղբյուր՝ news.am