Խոսքը Քլեյն-Լևինի ախտանիշի մասին է, որից աշխարհում մոտավորապես 1000 մարդ է տառապում:

Սովորաբար դեռահասության տարիներին զարգացող հիվանդությունը բնութագրվում է չափազանց քնկոտությամբ և վարքի խանգարումներով: Հիվանդները օրվա մեծ մասը քնած են անցկացնում, արթնանում են միայն ուտելու կամ պետքարան գնալու համար: Դրսևորվում են գիտակցության, կողմնորոշման խանգարումներ, ուժերի թուլացում, ընկալման խանգարումներ, լույսի և ձայնի նկատմամբ գերզգայունություն է նկատվում: Հիվանդները բողոքում են առողջությունից: Քլեյն-Լևինի ախտանիշի պատճառներն անհայտ են, բուժումը՝ անհնար:

Լոնդոնի 23-ամյա բնակչուհի Իմաարլ Դյուպրեի այս հիվանդությունը ի հայտ է եկել 18 տարեկան հասակում, երբ նա քնել էր ընտանեկան տոնակատարությունից հետո և 10 օր չէր արթնացել: Այդ ժամանակվանից սկսած երկարատև քնի դրվագները պարբերաբար կրկնվում են:

Չնայած հիվանդությանը՝ աղջիկը 2012թ. Լոնդոնի համալսարանում հոգեբանության գիտական աստիճան է ստացել, սակայն դրանից հետո 59 օր շարունակ քնել է: Մայրը և քույրը պարբերաբար ստիպված արթնացրել են նրա, որպեսզի նա ինչ-որ բան ուտի և պետքարան գնա, որից հետո աղջիկը կրկին քնել է:
1in.am