Այսօր Պռոշյան գյուղում, որտեղ բնակիչներն իրականացնում էին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով անազատության մեջ գտնվող Արայիկ և Արտակ Պետրոսյանների, ակցիայի ժամանակ հոսանքահարվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նա բողոքի ակցիան լուսանկարելու նպատակով Պռոշյանում էր: Ֆոտոլրագրողը բարձրացել է բակային տաղավարի վրա, որպեսզի լուսանկարի ցույցի ընթացքը, բայց հոսանքահարվել է: Շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել Գագիկ Շամշյանին:
Zham.am -ի թղթակցի հետ զրույցում Շամշյանը, ով արդեն ապաքինման փուլում էր, ներկայացրեց մանրամասներ դեպքից. «Հոսանքը հարվածեց ու միայն հիշում եմ, աչքերս բացեցի ու տեսա գետնին եմ»:
Ֆոտոլրագրողը տեղեկացրեց, որ արդեն աշխատանքի մեջ է: