ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի ճանաչում կուսության դեմ հանդես եկող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին:

ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եթե այդ մշակույթը ամբողջանում է ընդդեմ մայրանալու և մայրական զգացմունքի, ՀՀԿ-ի կուսակցության գաղափարախոսությունից դուրս է:

«Հանրապետական կուսակցությունը 150 հազարից ավել անդամ ունի:

Էդպես շատ ունեինք, որ գալիս են ինչ-որ մի բան դառնալու, տեսնում են, որ կուսակցությունը կադրերի վարչություն չէ, փորձում են դուրս գալ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Անի Զախարյանի ցանկությանը` ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, որում այն տղամարդիկ, որոնք վիրավորել են կնոջը, 400-500 հազար դրամական փոխհատուցում պետք է  տան, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Նման կառույցներ կան, որ փող են տալիս, բայց այլ նպատակով, դա անհեթեթ մոտեցում է»:

Հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, թե Անի Զախարյանը Հանրապետական կուսակցության PR պրոեկտն է, ում միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը ցրել լուրջ խնդիրներից, Գալուստ Սահակյանն արձագանքեց.

« Չեմ կարծում, որ մարդ, որին չեմ ճանաչում, կկարողանա Հանրապետականի PR ծրագրերին մասնակցի: Մենք  PR-ության երեսից միշտ տուժում ենք, որովհետև էտպես գովազդային կուսակցություն չենք»:


http://www.slaq.am/arm/news/156361/