Իեն քաղաքի համալսարանից գերմանացի հոգեբանները հայտնաբերել են, որ ոչ գրավիչ մարդկանց լուսանկարները ավելի հեշտ են հիշվում, քան գեղեցիկ մարդկանց, երբ դրանք ցույց են տվել մարդկանց խմբերի: Այնուամենայնիվ մարդի հեշտությամբ հիշում են գեղեցիկ դեմքերը առանձնահատկություններով, ինչպես Անջելինա Ջոլին:Հետազոտության համար հոգեբանները ցույց են տվել լուսանկարներ: Դրանց մի մասի վրա պատկերված էին գրավիչ անձինք, մյուսների վրա՝ համեմատաբար պակաս գրավիչ, սակայն բոլորն էլ բնորոշ առանձնահատկություններ ունեին:Լուսանկարի դեմքը հիշելու համար մի քանի վայրկյան ժամանակ կար: Հետո փորձի ընթացքում դարձյալ ցույց էին տալիս լուսանկարը, որպեսզի մասնակիցները որոշեին՝ տեսել են այդ մարդկանց, թե ոչ:«Մինչ այժմ համարում էինք, որ հեշտությամբ հիշում են գրավիչ դեմքերը: Սա հիմնվում էր բոլորի կողմից ընդունված փաստի վրա՝ մարդիկ գերադասում են նայել գեղեցիկին: Սակայն հետազոտությունը ցույց է տվել որ պնդումը չի հաստատվում»,- ասել է հետազոտող Խոլգեր Վիզեն:

Գիտնականի կարծիքով՝ գեղեցիկ դեմքերի մասին հիշողությունը հուզական ազդեցության ներքո է, որը թույլ չի տալիս հիշել այն ժամանակ անց: Գաղափարը հաստատվել է ԷԷԳ արդյունքներով, որոնք փորձի ընթացքում էլեկտրական ակտիվություն են ցույց տվել:Փորձի արդյունքներից նաեւ պարզ է դարձել, որ գրավիչ դեմքերի դեպքում մարդիկ հաճախ կեղծ դրական պատասխաններ են տալիս: Այլ կերպ ասած նրանք ճանաչում են դեմքը, թեեւ նախկինում չեն տեսել, հաղորդում է FederalPost -ը՝ վկայակոչելով Mail Online-ին:
news.am