Комсомольская Правда-ի փոխանցմամբ, Ռուսաստանի ամենից գեղեցիկ աղջիկներից մեկի մահվան պատճառը մինչ այժմ անհայտ է: Փետրվարին Վիկտորիայի մայրը վախճանվել էր: Դրանից հետո նա տեղափոխվել է հոր եւ քրոջ մոտ ապրելու: Մահվան օրը Վիկտորիան տանը մենակ է եղել եւ չի պատասխանել հոր հեռախոսազանգերին: Անհանգստացած հայրը եկել է տուն, որտեղ էլ գտել է դստեր մարմինը: Աղջկա մարմնին փորձագետները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Չի հաստատվել նաեւ վարկածը, որ Վիկտորիան ապրած վերջին ցնցումներից հետո կարող էր ինքնասպանություն գործել: Ներկայում նշանակվել է դատա-քիմիական փորձաքննություն, որը եւ կբացահայտի ֆոտոմոդելի մահվան պատճառը:
news.am