Բանն այն է, որ տղամարդը, ում անունը չի նշվում, աղջիկ է ծնվել: Նա հորմոնաթերապիայի կուրս է անցել, որպեսզի կանացի մարմինը նմանվի տղամարդու մարմնի, ինչպես նաեւ վիրահատությամբ հեռացրել է կրծքագեղձերը:

Սակայն վերարտադրողական օրգաններին նա ձեռք չի տվել: Միաժամանակ, գերմանացին փոխել է փաստաթղթերը եւ համապատասխանեցրել իր նոր սեռին: Նրան հաջողվել է հղիանալ դոնոր սերմնահեղուկի շնորհիվ:

Ինչպես գրում է գերմանական The Local-ը, «հղի տղամարդը» 2013-ի մարտին որդի է ունեցել, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել: Նա ծննդաբերել է տանը, քանի որ հիվանդանոցում, ըստ օրենքի, պետք է փաստաթղթեր լրացնել, որտեղ առկա է «մայր» տողը: Այս դեպքում, սակայն, նորածինը մայր չունի:

Ծայրահեղ դեպքում, բյուրոկրատական տեսանկյունից, նա ունի մեկ ծնող եւ դա հայրն է: Այսպիսով, տրանսգենդերը Գերմանիայում դարձել է առաջին տղամարդը, ով երեխա է ծննդաբերել, հաղորդում է «Vesti.ru»-ն:
news.am