Գիշերային քրտնարտադրությունը կարող է նաև լինել քաղցկեղի՝ ավելի հաճախ լիմֆոմայի վաղ ախտանիշներից: Պետք է անցնել բժշկական հետազոտություն,եթե գիշերային քրտնարտադրության հետ մեկտեղ դուք ունեք նաև այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քաշի կտրուկ անկումն ու տենդը:
Բժիշկները հաճախ կապում են գիշերային քրտնարտադրությունը և որոշ վարակիչ հիվանդություններ, օրինակ տուբերկուլյոզը կամ այնպիսի մանրէային վարակներ, ինչպիսիք են էնդոկարդիտը (սրտի փականների բորբոքում), օստեոմելիտը (ոսկրային հյուսվածքի բորբոքում) և աբսցեսները: Գիշերային քրտնարտադրությունը հաճախ համարվում է նաև ՁԻԱՀ-ի ախտանիշ (կամ ՄԻԱՎ վարակ):
Օրգանիզմի հատուկ վիճակն ու քրտնարտադրությունը
Քրտնարտադրությունը կարող է լինել հորմոնային ֆոնի փոփոխության նշաններից մեկը, ինչը հաճախ հանդիպում է կանանց մոտ հատկապես դաշտանադադարի ժամանակաշրջանում:
Գիշերային քրտնարտադրությունը կարող է նաև առաջանալ հիպոգլիկեմիայի պատճառով (օրգանիզմի պաթոլոգիական վիճակ), որի ժամանակ արյան մեջ գրանցվում է շաքարի ցածր մակարդակ, ինչն ուղեկցվում է քրտնարտադրությամբ:
Դեղորայք և գիշերային քրտնարտադրություն
Եթե Դուք դեղորայք եք ընդունում, ապա հնարավոր է, որ դա լինի Ձեր գիշերային քրտնարտադրության պատճառը:
Ուշադիր կարդացե՛ք դեղամիջոցի բաղադրությունը, ուշադրություն դարձրեք՝ արդյոք դրա մեջ մտնո՞ւմ են հետևյալ նյութերը.
– Նիկոտինիաթթու (նիացին)
– Տոմոքսիֆեն
– Հիդրալազին
– Նիտրոգլիցերին
Հակադեպրեսանտների ու ջերմիջեցնող միջոցների օգտագործումը նույնպես կարող է լինել գիշերային քրտնարտադրության պատճառ:
doctors.am