Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաեւ՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու եւ 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:
Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը եւ դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել եւ հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաեւ պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տեւողությամբ տեսանկարահանված ձայնագրություն: