Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ իրենց գյուղի բնակիչներ, 42-ամյա Նվեր Հարությունյանն ու 25-ամյա Արթուն Վարդանյանը առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մոտորանավակով գնացել են Սևանա լճի՝ գյուղին հարակից ափ, և ոչ մի տեղեկություն չունեն նշված անձանց մասին: Ինչպես Ծովակ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին գյուղացիները Վարդենիսի հրշեջ-փրկարարների, Սևանի ջրասուզակների և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ միասին որոնողական աշխատանքներ են կատարում այն հատվածում, որտեղ հայտնաբերվել է նրանց մոտորանավակը և լճում հայտնաբերվել է նաև տղաներից մեկի բաճկոնը, ինչը ոստիկաններին, փրկարարներին ու գյուղացիներին ենթադրելու տեղիք է տալիս, որ տեղի է ունեցել ողբերգություն. նրանք ջրահեղձ են եղել:
Գյուղացիները փրկարարների ու ոստիկանների հետ Սևանա լճում փնտրում են ջրահեղձ եղած 2 քաղաքացու. Գագիկ Շամշյան
Comments are closed.