Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի 3-րդ հարկի բնակարանում: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» եւ «1-03» ծառայության հերթապահները: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:  Թիվ 8 բնակարանի հյուրասենյակում` մահճակալին, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.39-ին: Այրվել է 2 մահճակալ եւ պատուհան` մասնակի: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետը, ՊՀ եւ ՏԱ տեսուչը:

NEWS.am