«Նախկինում ես աշխատում էին ամենաանուշադիր, կոպիտ ու անտանելի ամուսնական զույգի մոտ: Նրանց կողքին գտնվելը պարզապես անտանելի էր, ուստի որոշեցի վրեժ լուծել: Նրանց ատամի խոզանակները թրջում էի զուգարանակոնքի ջրով: Գործատուիս կինը պահարանում շշով ջուր էր պահում, որում նույնպես այնտեղից ջուր էի ավելացնում: Սա օգնում էր ինձ հաղթահարել անտանելի իրավիճակը»,- պատմում է նա:

Կինը նշում է, որ շարունակել է այդպես երեք ամիս, սակայն հետո ստիպված էր աշխատանքից հեռանալ հանուն սեփական հոգեկան առողջության: Իհարկե, նրան չի հաջողվել ազատվել կատարածի մասին մտքերից, քանի որ իմացել է, որ ամուսիններն առողջական խնդիրներ ունեն:

Ես պատահաբար լսեցի, որ նրանք հիվանդացել են, եւ այժմ խիղճս տանջում է, չէ որ իմ գործողությունները կարող էին լուրջ հետեւանքների պատճառ դառնալ: Չգիտեմ, ինչ անեմ: Արդյո՞ք պետք է զանգահարել ու խոստովանել: Սակայն այդ դեպքում մեր միջեւ լավ հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող»,-այս հարցով ամերիկուհին դիմել է Washingtonpost-ի լրագրող Էմիլի Յոֆեին:

Պարբերականի աշխատակցուհին խորհուրդ է տվել նախկին դայակին մանրամասն մտածել հետագա գործողությունների մասին:
news.am