Դրանք այն աղջիկներն են, որոնց մոտ նկատվում է վաղ սեռահասուհացում: Այս խնդիրները շատ են անհանգստացնում մայրերին: Նշենք, որ որոշակի խախտումները` կապված ուշ կանոնավորման հետ, եթե չեն ուղեկցվում խանգարման այլ նշաններով, առանձնապես վտանգավոր չեն: Ակտիվորեն զբաղվում են պարով կամ սպորտով զբաղվող դեռահասների օրգանիզմը առավել հակված է խախտումների: Երբեմն դա ընդամենը նյարդային լարվածության հետևանք է: Սակայն որոշ շեղումների ժամանակ իսկապես անհրաժեշտ է անհանգստանալ: Օրինակ` ուշադրություն պետք է դարձնել ամսականների խնդրին: 8-14 տարեկան հասակում ցավոտ, ուշ կարգավորվող և արյունահոսություններով, կամ ընդմիջումներով ուղեկցվող ամսականները նորմալ չեն և անհրաժեշտ է դիմել բժշկի: Ի տարբերություն դրա, ծնողները մեծ ուշադրություն են դարձնում աչքի զարնող խնդիրներին, ինչպիսիք են ճարպակալումը, հորմոնալ զոլերը և չափից ավելի մազակալումը, որոնք սակայն կարող են պայմանավորված լինել ոչ միայն սեռական հորմոնալ խանգարումներով: Եվ պետք չէ դեռահաս աղջկան տանջել տարատեսակ վնասակար դիետաներով և օգտագործել ոչ ճիշտ քսուքներ: Անհարկի միջամտությունն անթույլատրելի է: Այդ ամենն անօգուտ է: Հիշեք, որ դեռահասներին երեխան հոգատարության կարիք ունի և չի կարելի անտեսել նրա խնդիրները:
doctors.am