16-ամյա տղաների 90 և աղջիկների 60 տոկոսը գեթ մեկ անգամ դիտել են պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր: Գրեթե 90 տոկոս դեպքերում դրանցում եղել են ֆիզիկական ագրեսիա ցուցադրող տեսարաններ: Գիտնականները հայտնում են, որ սեռական դաստիարակության նման ձևը հետագայում կարող է բացասական հետևանքների հանգեցնել և ձևավորել ապագա սեռական վարքագծի մոդելը: Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը:

Նման եզրակացությունները հնչել են «Սեր և սեքս» փաստագրական ֆիլմում, որը ստեղծվել է հատուկ Օքլենդի համալսարանում ցուցադրվելու համար: Ֆիլմում ներկայացված հարցազրույցի բոլոր 70 մասնակիցները նշել են «մեծերի համար» ֆիլմերում ագրեսիայի աճի և սեռական կյանքի վրա դրանց բացասական ազդեցության մասին:

Բացի այդ, նման ֆիլմերում, որպես կանոն, պահպանակներ չեն օգտագործում: Ընդգծվում է նաև այն, որ կինը միշտ ենթարկվում է իր զուգընկերոջը:
http://www.1in.am/arm/more_entertainment_213666.html