Այս տեսանյութից հետո ոստիկանությունը սկսել է ստուգումներ անցկացնել:
Իրավապահները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին դպրոցի տարածքում, դասերից հետո: Կռիվը հեռախոսով նկարահանել է տուժածի համադասարանցին, աղջկան ծեծողի ընկերուհին:
Դեպքից մեկ օր անց տեսանյութը արդեն հայտնվել էր ծեծի մասնակիցներից մեկի սոցիալական էջում: Կադրի ետևում լսվում է ծիծաղ, սակայն ներկաներից ոչ մեկը նույնիսկ չի փորձում դադարեցնել ծեծը:
Իրավապահները տուժած դպրոցականին ուղղել են Նովոչերկեսսկի հիվանդանոց, որտեղ նրան հայտնել են ախտորոշումը` «Ուղեղի ցնցում»:
slaq.am