Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 26-ամյա Էդգարը 2013 թվականի մայիսի 10-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30-ին Երևանում Հովհաննես Նազարյանի վարձակալած բնակարանում, վերջինիս կողմից իր ընկերուհի Տ.-ին ծեծելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսել:
Վեճի ընթացքում Սրապյանը օղու շշով հարվածներ է հասցրել Նազարյանի մարմնի տարբեր մասերին և կրծքավանդակի աջ կեսի, դեմքի բազմակի ծակած-կտրած չթափանցող, արյունահոսող վերքերի, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի ծակած-կտրած, թափանցող, թոքի վնասումով արյունահոսող վերքերի, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի ձևով նրա առողջությանը պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Էդգար Սրապյանը կալանքի տակ է: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
1in.am