Հանդիսատեսին օտարալեզու երգերով ծանոթ երգչուհի Աննա Դովլաթյանն ու «Դժվար ապրուստ»-ից հայտնի մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանը կարիերային զուգահեռ դասավորում են նաև անձնական կյանքը:)
Զույգն իր անձնական կյանքի բացառիկ մանրամասները վստահել է esyes.am-ին:)
Դավիթն ու Աննան արդեն երկու ամիս է` միասին են: Նրանք ընդահանուր ծանոթներ են ունեցել, իսկ ճակատագրական հանդիպումը կայացել է հավաքույթներից մեկի ժամանակ, որի ընթացքում Դավիթն իր հիացմունքն է հայտնել Աննայի ձայնի և գեղեցկության մասին:
Զույգի հետագա շփումն «ապահովել» է facebook-ը: «Որոշ ժամանակ շփվելուց հետո Աննային սուրճի հրավիրեցի, հանդիպեցինք ու սկսկեցինք շփվել»,- ասաց Դավիթը: Ավելի ուշ նրանք երգչուհու ընկերուհու ծննդյան տոնին մասնակցելու հրավեր են ստացել: Հենց այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվել է:
Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանն ընկերություն են անում:)
«Սիրո խոստովանություն չի եղել, պարզապես երկուսս էլ հասկացանք, որ մեր հարաբերություններն ավելի ջերմ են ու ոչ ընկերական»,-ասաց Դավիթը, իսկ Աննան անկեղծացավ` նշելով, որ կոնկրետ սիրո խոստովանություն չի եղել. «Պահի տակ ինչ զգացել ենք, դա էլ եղել է»:
Ի դեպ, Դավիթը esyes.am-ին պատմեց, որ պատրաստվում է յուրահատուկ սիրո խոստովանություն անել Աննային և շատ է ուզում, որ այն քաղաքում նմանօրինակը չունենա:
Դերասան-մոդելը մեկ տարով փոքր է երգչուհուց, ինչի համար Աննան սկզբում սրտնեղել է, սակայն շփման ընթացքում հասկացել է, որ նա բավականին հասուն տղա է: «Դավիթի հետ շփվելիս հասկացա, որ բավականին լուրջ տղա է և կարող է կյանքի ընկեր լինել: Միշտ շատ լուրջ եմ վերաբերվել անձնականիս. մտածել եմ, ով էլ հայտնվի կողքիս, պետք է լինի առաջինը, վերջինն ու երեխաներիս հայրը:)»,- նշեց Աննան:
Դավիթը բոլոր հարցերում աջակցում է երգչուհուն և կարելի է ասել, ստանձնել է նրա մենեջերի պարտականությունները: Աննան էլ իր հերթին նորմալ է վերաբերվում Դավիթի մոդելային կարիերային. «Նա երիտասարդ է և իրավունք ունի իր կարիերան զարգացնելու: Երկուսս էլ ունենք մեր գործնական կյանքը»: Պարզվում է` երգչուհին պատրաստ է հանուն ընտանիքի հրաժարվել երգելուց: Նա նշեց, որ ընտանիքն իր համար առաջին տեղում է:
Դավիթն ու Աննան
Նշենք, որ Դավիթը մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Եվրոպական համալսարանը, իսկ մոդելային կարիերան սկսել է անցած տարվա հուլիսից, երբ “Best models of the worlds” մասնակցելու մրցույթին առաջարկ է ստացել և ընդգրկվել “Top 20”-ում: Նա նկարահանվել է նաև հայկական մի քանի տեսահոլովակներում ու մասնակցել հայ մոդելավորողների ցուցադրություններին:
Զույգը նշեց, որ ընկերության մասին գիտեն նաև նրանց ծնողները, սակայն պաշտոնական հանդիպում դեռ չի եղել:
Սիրային զույգին ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը
esyes.am