Սրտում ուրիշը կա
Եթե անգամ կինը Ձեզ հետ սիրախաղի մեջ է մտնում , դա չի նշանակում’ նա պատրաստվում է խզել հարաբերությունները իր տղամարդու հետ: Երբեք կնոջը մի ասեք’ իր կողքի տղամարդը իրեն համապատասխան չէ, իսկ Դուք իսկական արքայազն եք:
Չի ցանկանում լուրջ հարաբերություններ
Կանայք իրենց կյանքի որոշակի փուլում խույս են տալիս լուրջ հարաբերություններից: Նրանց ընդամենը պետք է սիրախաղ տղամարդու հետ, նրա ուշադրությունը, իրենց ինքնագնահատականի բարձրացում: Այնպես որ, եթե կանայք մերժում են Ձեզ հաճելի զրույցներից հետո, ընդհանրապես մի զարմացեք: Նման բաներ լինում են, երբ կինը ուզում է մոռանալ նախկինում ունեցած հարաբերությունները:
Հաշվարկած հանդիպում
Ոչ մեկի համար գաղտնիք չէ ‘ շատ կանայք հանդիպում են տղամարդու հետ’ հաշվի առնելով միայն նրա գրպանի պարունակությունը: Հաճախ պատահում է’ շատ գրավիչ կանայք մերժում են ոչ պակաս գրավիչ տղամարդկանց միայն նրա համար, որ իրենց «պրոֆեսիոնալի» աչքով հասկանում են’ դիմացի տղամարդը չի կատարի իրենց քմահաճույքներն ու ցանկությունները: Սա է կյանքը…
Նա պարզապես Ձեզ չի հավանել
Հաճախ էլ, երբ ամեն բան նորմալ է լինում, թվում է ‘ ոչ մի խնդիր չկա, հնարավոր է՝ անտեսել եք ամենագլխավոր խնդիրը. նա Ձեզ պարզապես չի հավանում…
LADYNEWS.am