Շուրջ երկու շաբաթ կինը գտնվել է սեքսուալ ստրկության մեջ: Այս կերպ եկեղեցականը որոշել է «պատժել» նիգերիացուն` իր հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելու համար: Պատանդին գտել են Առաքելական եկեղեցու մոտ: 39-ամյա կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները վերջինիս վիճակը բավարար են գնահատում: Այս մասին գրում է The Roma Capitale News-ը:

Հաստատված տվյալների համաձայն` նիգերիացուն առևանգել են այն բանից հետո, երբ վերջինս մերժել է հոգևոր հովիվի առաջարկը: Հոգևորականի հետ երկու` 31 և 39 տարեկան նիգերիացի են եղել, որոնք էլ մասնակցել են առևանգմանը, ինչպես նաև երկու կին, որոնք հետևել են կնոջը:

Առևանգված կինը շուրջ տաս օր փակի տակ է անցկացրել: Ողջ ընթացքում առևանգողները կնոջը խմբակային բռնաբարության են ենթարկել:

Վերջիվերջո զոհին հաջողվել է հանցագործների բացակայության ընթացքում հեռախոս ձեռք բերել և զանգահարել 1-33 հեռախոսահամարով: Այնուհետև դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և խուզարկություն իրականացրել եկեղեցում և հարակից տարածքում:
Life.panorama.am