Առաջին հերթին փորձիր պատճառը քո մեջ փնտրել: Ուշադրություն դարձրու քո էմոցիոնալ-հոգեբանական վիճակին: Չէ՞ որ կնոջ հաճույքի արմատները թաքնված են մեր հոգեկան վիճակի և սիրելիի հանդեպ վերաբերմունքի մեջ: Երբեմն օրգազմի բացակայությունը կարող է կապված լինել անգամ սենյակի պատերի գույնի, հարևան սենյակում աշխատող հեռուստացույցի կամ սիրելիի նոր օծանելիքի հետ:

Անհետացել է օրգա՞զմը. պատճառը առողջական վիճակի մեջ է

Եթե քեզ մոտ ընդհանրապես է անհետացել օրգազմը, և դու հաճույք չես ստանում ոչ սիրելիիդ հետ, ոչ ֆանտազիաներում, ոչ էլ քնած ժամանակ, ապա պատճառը հավանաբար առողջական վիճակդ է: Հետազոտություն անցիր համապատասխան բժիշկների մոտ:

Օրգազմի բավակայության պատճառը կարող է կապված լինել գլխուղեղի կամ կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի խանգարման հետ, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմում լուրջ խնդիրների:

Կոնքային ստոծանու հատվածում անոթների աշխատանքի խանգարումը կարող է հանգեցնել նրան, որ գրգռման ժամանակ սեռական օրգաններ ոչ բավարար քանակով արյուն է մղվում, և կինը չի կարողանում օրգազմ ստանալ:

Օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները նույնպես ազդում են օրգազմի վրա: Ի դեպ, հաճախ հենց հղի կանայք են բողոքում, որ օրգազմ չեն ստանում. դա կապված է հղի կանանց օրգանիզմում հորմոնալ լուրջ փոփոխությունների հետ:

Անհետացել է օրգա՞զմը. հոգեբանական պատճառներ

Մարդու հոգեկանը շատ խոցելի բան է: Հաճախ օրգազմի բացակայությունը կարող է լինել ոչ սեքսուալ պատճառներով: Կնոջ օրգազմի վրա շատ են ազդում սթրեսներն ու էմոցիոնալ տրավմաները: Տվյալ դեպքում լավագույն բժիշկը ժամանակն է, թեև հնարավոր է նաև պետք գա մասնագետի օգնությունը:
Գերակայությունների սխալ դասակարգումը նույնպես կարող է հանգեցնել օրգազմի թուլացմանը կամ բացարձակ բացակայությանը: Ավելի կոնկրետ, եթե ուղեղդ զբաղված է աշխատանքով, ուսումով, հետաքրքրություններով և այլ «արժեքներով», և դրանց տրվում ես ավելի մեծ խանդավառությամբ, քան սեքսին, ապա արդյունքն իրեն սպասեցնել չի տա: Աշխատիր հավասարապես բաշխել բոլոր ոլորտներն ու սեքսի ժամանակ կենտրոնանալ միայն օրգազմ ստանալու վրա:

Սեքսուալ կապի երկարատև բացակայությունը նույնպես օրգազմի թշնամին է: Եթե դու, օրինակ, զինվորականի կամ նավաստու հավատարիմ կին ես, ապա ապահովագրված չես օրգազմի բացակայությունից: Դա կարելի է «բուժել» միայն սեռական կյանքի նորմալ ռիթմով և հաճախակի սեքսով:

Անհետացել է օրգա՞զմը. խնդիրներ սիրելիի հետ

Եվ իհարկե մեծ նշանակություն ունեն զույգի հարաբերությունները: Բազմապիսի վեճերը, վիրավորանքը, սկանդալները, հիասթափություններն ու դավաճանությունները կարող են «սպանել» օրգազմը:

Եթե դուք երկար ժամանակ եք միասին, և ձեզ մոտ ամեն ինչ լավ է ու կայուն, ապա օրգազմի բացակայությունը կարող է կապված լինել նաև հենց դրա հետ: Դուք այնքան լավ եք ճանաչում միմյանց, որ սովորական սեքսը սկսում է ձանձրացնել: Այս դեպքում լավագույն լուծումը սիրելիի հետ անկեղծ զրույցն է: Փորձեք պարզել, թե ինչպես կարող եք հետաքրքրացնել ձեր հարաբերությունները և լուծել ձեր զույգի առջև ծառացած խնդիրը:
BornToDie
blognews.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել 18plus.am-ի խմբագրության տեսակետների հետ: