«Ֆեյսբուք»-ում ժամեր առաջ «Ես զզվում են Արթուր Բաղդասարյանից» անունով էջ է բացվել, որն արդեն 400-ից ավելի like ունի:

 

Ուշագրավ է, որ էջը բացվել է այսօր, երբ տեղեկություններ տարածվեցին, նաեւ հաստատվեցին, որ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև «Զվարթնոց» օդանավակայանում լուրջ միջադեպ է եղել ` կապված Վոյելբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ:

 

Ուստի ենթադրելի է, որ այդ էջը բացվել է ԲՀԿ-ականների կողմից: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր տվել այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Շաբաթ օրը կայացած միջոցառման ժամանակ միաձայն ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել Արթուր Բաղդասարյանը:

 

ՕԵԿ-ականները, կարծես, նույնպես անմասն չմնացին այս ամենից: Քիչ առաջ «Ֆեյսբուքում» էջ է բացվել նաև ընդդեմ ԲՀԿ առաջնորդի` «Դոդի Գագո Բռնաբար» անունով, որն այս պահին ունի 20-ից ավելի like:

 


Աղբյուր՝ www.yerkir.am