Հնարավոր է, որ գեղեցկուհու չթառամող սեքսուալության պատճառը նրա սիրառատությունն է: Դեռ վերջերս էր Եվան բաժանվել իր ընկերոջից՝ Պենելոպա Կրուսի եղբորից, ով 10 տարով փոքր էր նրանից, բայց արդեն հանդիպում է լատինամերիկյան ամենախոշոր մեդիաընկերության՝ Televisa-ի 45-ամյա սեփականատիրոջ՝ Խոսե Անտոնիո Բաստոնի հետ:
Եվան ինքն աղքատ կին չէ: Բացի կինոյում դերերի և գովազդային նկարահանումների համար ստացած միլիոնավոր դոլարներից, Լոնգորիան 2008 թ. սկսած հանդիսանում է Լոս-Անջելեսի արվարձանում գտնվող հաջողակ Beso ռեստորանի սեփականատերը: 2009 թ. դեկտեմբերին Լաս Վեգասում բացվել է երկրորդ Beso-ն: Լոնգորիան նաև իր սեփական խոհանոցային գրքերն է հրատարակում:
1in.am