-Նման դեպքերում սւշխատեք, այնուսւմենայնիվ, ձեր ամուսնուն չմերժել: Չէ որ ձեզ հետ էլ կարող է նույնը պատահել: Դե ի՛նչ արած, քնքուշ գգվանքներն ու կրքոտ համբուրները թողեք ավելի հարմար առիթի, այս անգամ, ինչպես ասում են, անցեք բուն գործին:
-Դուք, անշուշտ, ունեք «թույլ կետեր», որոնց քնքշորեն հպվելիս մարմնով մեկ դող է անցնում: Այդ կետերն ի վիճակի են նույնիսկ քնած մարդուն արթնացնել ու բառացիորեն մեկ ակնթարթում վերականգնել նրա «մարսական պատրաստվածությունը»: Իսկ ձեր ամուսինը գիտի ձեր «թույլ կետերի» մասին:
-Նույնիսկ մերկապարուհիներից շատ բան կարելի է սովորել: Միացրեք հաճելի երաժշտություն, դրա գայթակղիչ ռիթմերի տակ դանդաղ, «կատվային» շարժումներով կիսով չափ հանվեք… Անկողին մտեք կիսամերկ, մի՛ անհանգստացեք, մնացածը ձեր ամուսինն էլ կարող է հանել:
-Աշխատավայրում ժամանակ առ ժամանակ հիշեք ձեր բուռն գիշերների մասին: Կարող եք վստահ լինել. օրվա վերջում արդեն րոպեները կհաշվեք, թե երբ եք տուն հասնելու:
-Նկատելով, որ ձեր ամուսինը ֆիլմի որոշակի դրվագներ դիտելիս կիսաբերան է պատասխանում ձեր հարցերին, անհապաղ միջոցներ ձեռնարկեք. աննկատ անցեք խոհանոց, տաք շոկոլադ պատրաստեք և հյուրասիրեք նրան: Հասկանալի է՝ հյուրասիրությունը կունենա իր տրամաբանական շարունակությունը:
-Նրանց, ովքեր օժտված են ճարտարախոսությամբ, խորհուրդ ենք տալիս քաղցր ձայնով սիրելիի ականջին շշնջալ, թե ինչե՜ր կանեիք, եթե այդքան հոգնած չլինեիք… Իսկ գուցե այնքա՛ն էլ հոգնած չեք:
Doctors.am