Մի կտրիր մազերդ: Երբեք: Երկար մազերը միշտ ավելի գրավիչ են կարճ մազերից:
Սովորիր հարմարվել զուգարանակոնքի նստատեղի հետ. եթե այն բարձրացված է, ուրեմն իջացրու:
Այո, կանգնած միզելն ավելի դժվար է, ուստի մենք երբեմն կարող ենք վրիպել:
Ոչ քո, ոչ էլ իմ շահերից է մրցել միմյանց դեմ: Կապ չունի, թե ինչ տեսակի մրցման մասին է խոսքը:
Ծննդյան տոները, սուրբ Սարգսի օրը և մյուս տոները հերթական նվերի հետևից խաչակրաց արշավանքներ չեն:
Մեզ դուր չի գալիս խանութներով գնալ:
Երբ մենք ինչ-որ տեղ ենք դուրս գալիս, ապա ինչ էլ հագնես, գեղեցիկ կլինի:
Դու բավականաչափ հագուստ ու կոշիկ ունես: Լացելն ու ողբ կապելը շանտաժ է: Իմ սնանկությունը քո հանդեպ սիրո ապացույց չի:
Տղամարդկանց մեծ մասը 3-ական զույգ կոշիկ ունի: Ինչի՞ ես կարծում, որ ես կօգնեմ քեզ որոշել, թե 30 զույգ կոշիկից որ մեկը կսազի քո զգեստի հետ:
Բոլոր տղամարդիկ տարբերում են 16 գույն, մեզ համար գոյություն չունեն մուգ կամ բաց կարմիր:
Եթե հարց ես տալիս, որին պատասխան չես ակնկալում, մի զարմացիր, եթե ստանաս պատասխան, որ չէիր ուզենա լսել:
Եթե ինչ-որ բան ես ուզում, բավական է դրա մասին ասել: Վերջապես հասկացիր՝ մենք պարզ էակներ ենք: Մենք չենք հասկանում ակնարկները: Պարզապես ասա, թե ինչ ես ուզում:
«Այո» և «ոչ» պատասխաններն իդեալական են գրեթե բոլոր հարցերի համար:
Եթե ես մի բան եմ ասել, որը կարող է երկու իմաստ ունենալ, և այդ իմաստներից մեկը դուր չեկավ քեզ, ապա իմացիր, որ ես մյուս իմաստն ի նկատի ունեի:
Երբեք մի հարցրու ինձ, թե ինչ եմ մտածում, եթե պատրաստ չես խոսել քաղաքականության, տնտեսության, փիլիսոփայության, ֆուտբոլի, խմիչքի կամ ավտոմեքենաների մասին:
Կիրակի=ընկերներ=ֆուտբոլ=գարեջուր=այլանդակ վարք: Համակերպվիր:
Եթե ասելիք ունես, ասա գովազդի ժամանակ:
Գարեջուրը մեզ համար նույնն է, ինչ շորիկները ձեզ համար:
Եթե ինչ-որ տեղ քոր է գալիս, ես կքորեմ:
Նախկին ընկերդ ապուշ է:
Հարաբերությունները երբեք նույնը չեն լինի, ինչ առաջին երկու ամիսներին:
Այն ամենը, ինչ ասվել է 6 ամիս առաջ, այլևս վավերական չէ: Բոլոր խոսքերը կորցնում են իրենց ուժը 7 օր հետո:
Ես հրաշագործ չեմ և չեմ կարող մտքերդ կարդալ:
Եթե ես քեզ հարցնում եմ, թե ինչ է պատահել, և դու ասում ես՝ ոչինչ, ես հավատում եմ քեզ և ինձ պահում եմ այնպես, ասես ոչինչ չի եղել:
mari love
blognews