Իսկ թե ի՞նքն ինչ է խնդրել այս տարի Ձմեռ պապիկից, երգչուհին ասաց. «Ձմեռ պապիկից ես ուզում հարուստ, առատաձեռն, գեղեցիկ կազմվածքով, ինձ շատ սիրող, չդավաճանող ամուսին: Ես լավատես եմ ու հավատում եմ, որ կարող է հինգը մեկում լինել»:
Ամուսին չունենալն էլ հենց այն խնդիրն է, որի պատճառով երգչուհին արդեն երկար տարիներ տանը չի դիմավորում Ամանորը:

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ամանորը դիմավորելու եմ համերգներով, քանի որ ես շատ եմ սիրում հենց նոր տարվա գիշերը երգել տարբեր տեղեր, որովհետև ուրախ է անցնում: Օրինակ, շատերը ասում են՝ մարդ պետք է ընտանիքի հետ դիմավորի Ամանորը, բայց քանի որ ես դեռ իմ սեփական ընտանիքը չունեմ… դե մամաս ուրիշ բան ա»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մյուս տարի կազմի այն ընտանիքը, որի մասին երազում է, ասաց, որ ամեն ինչ կախված է 2014-ից:
tert.am