Ամերիկայի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն ազատել են 16 դեռահասի, որոնց ստիպել են պոռնկությամբ զբաղվել՝ ֆուտբոլի ազգային առաջնության խաղերի նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

6 երեխա փրկվել է Նյուարքում, Նյու Ջերսիում, 6-ը՝ Նյու Յորքում, իսկ 4-ը՝ Նյու Հեվնում:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները փրկել են նաև 50 չափահաս կնոջ, ում ևս ստիպել են պոռնկությամբ զբաղվել:

Ձերբակալվել է 45 կավատ:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Աերոն Ֆորդն ասել է. «Մենք հետևողականորեն աշխատում ենք՝ անչափահաս զոհերին փրկելու և երեխաներին իրենց շահերի համար շահագործողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների՝ ֆուտբոլի ազգային առաջնությունը և սպորտային մյուս մեծ իրադարձությունները շահութաբեր պայմաններ են ապահովում սեռական թրաֆիքինգի համար: