Եռաչափ հետազոտությունը ցույց է տվել, որ երեխան ունի երկու ոտք, երկու ձեռք, մեկ մարմին, բոլոր կենսական օրգանները, այդ թվում՝ ուժեղ բաբախող սիրտ:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ երբ բժիշկները Ռենե Յունգին ասել են, որ նա պետք է ազատվի երեխայից, քանի որ «նա հասարակության կողմից որպես հրեշ կդիտվի», ամուսինները որոշել են լույս աշխարհ բերել երեխային և նրան շրջապատել իրեն սիրող մարդկանցով:

Երեխայի երկու դեմքերն ունեն նույնանման աչքեր, քիթ և բերան:

Ռենե Յունգն ասել է, որ երեխան այժմ 19 շաբաթական է և շատ առողջ:

Այսպիսի դեպքերը, որոնք հայտնի են որպես գանգի դիմային հիպերհիդրոզ կամ դիպրոզոպ, շատ հազվադեպ են հանդիպում։ Մինչեւ հիմա ընդամենը 35 այդպիսի դեպք է գրանցվել: Նրանցից և ոչ մեկը չի ապրել: Չնայած դրան` ծնողները որոշել են պահել երեխային:

Սիմոն Հոուին ասել է, որ իր յոթ երեխաններն էլ դեմ են հղիության ընդհատմանը և նրանք կսիրեն երեխային` անկախ ամեն ինչից:


http://news.am/arm/news/193647.html