Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:40-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում` թիվ 198 տան դիմաց, բախվել են Երևան քաղաքի Նաիրի Զարյան 15ա շենքի բնակիչ, 42-ամյա Արմեն Դոյդոյանի վարած Cherry մակնիշի 09 ՍԼ 425 և Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 23-ամյա Գևորգ Դավթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 VՍ 251 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Cherry-ին հայտնվել էր հանդիպակաց երթևեկելի գոտում՝ 198 տան դիմաց, իսկ Opel-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և նույն նախարարության արձագանքման խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս էին բերել վարորդներին և ուղևորներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Cherry-ի վարորդ Ա. Դոյդոյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Կոմիտաս 62 շենքի բնակիչ, 43-ամյա Զոհրաբ Զոհրաբյանը և Opel-ի ուղևոր, Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 34-ամյա Արմեն Պադյանը, իսկ Opel-ի վարորդ Գ. Դավթյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մեսրոպ Էլոյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում քաղաքացիները պատմում էին, որ Opel-ի վարորդը բարձրանալիս է եղել Քոչարի փողոցով, երբ Cherry-ի վարորդը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Opel-ին, իսկ հիվանդանոցում ինչ-որ անձինք ոստիկանությանը հայտնել են, որ Cherry-ի վարորդին մեկ այլ ավտոմեքենա հետապնդելիս է եղել, ու անգամ հարվածել են հետապնդվող ավտոմեքենային:
Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով, մեքենաների վարորդները ենթարկվել են բժշկական ստուգումների և պարզվել է, որ նրանք մեքենան վարել են սթափ վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Զ. Զոհրաբյանը, ով ըստ բժիշկների գտնվում է անգիտակից վիճակում, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել, իսկ այսօր արդեն ԲՀԿ անդամ է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի