Փոխհամաձայնության գալով՝ նրանք այցելել են տվյալ հյուրանոց եւ տեղ հասնելուն պես վիճաբանության բռնվել: Մարմնավաճառը սկսել է վիճել, թե իրեն տրված 60 հազար դրամ կանխավճարը քիչ էր եւ պետք է գումար ավելացնի, բայց տղամարդը հրաժարվել է ու վիճաբանության թեժ պահին, մարմնավաճառը հասցրել է ճողոպրել հյուրանոցից՝ հետ չտալով 60 հազար դրամը:

Սա ոչ մի կերպ չի մարսել շորթված հաճախորդը եւ դիմել մոտակա ոստիկանության բաժին: Մեր տեղեկությունը՝ հաստատել են նաեւ ոստիկանությունում, նշելով, որ Նառային հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել:
news.am