Հուլիսի 13-ին Երեւանում Արտաշիսյան փողոցում մայր ու որդի վիճել են, որի ընթացքում որդին դանակահարել է մորը՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք:
Ուշագրավն այն է, որ դեպքից մեկ օր անց դանակահարող տղայի քեռին որոշել է այդ մասին տեղյակ պահել իրավապահներին՝ հայտնելով որ քրոջ որդին իրենց բակում վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է իր քրոջը: Նշենք, որ դանակահարողը 47 տարեկան է:
Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
news.am