Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Արթուր Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 6-ից մինչեւ հունիսի 18 ընկած ժամանակահատվածում, 13 -ամյա Ա.Ա.-ի հետ վարելով փաստացի համատեղ ամուսնական կյանք, փոխադարձ համաձայնությամբ վերջինիս հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել օգոստոսի 20-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am