Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Ծերուն Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով քրոջ ամուսին 31-ամյա Արտակ Ա-ի եւ իր ընկեր՝ 25-ամյա Տիգրան Խ-ի հետ, բռնություն գործադրելով, շենքի աստիճանների մոտ բացահայտ առեւանգել է Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Հռիփսիմե Ս-ին:

Վերջինիս կամքին հակառակ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տեղափոխել են Կոտայքի Մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող Ծերուն Հ-ի պապիկի եղբոր տուն: Տղաների դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդու առեւանգումը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավը: Հունիսի 21-ին որոշումն ուղարկվել է կողմերին:news.am