Ոստիկանության տվյալներով, երկու կամ երեք տարեկան երկու քույրերը տանը խաղալու ժամանակ մտել են լվացքի մեքենայի մեջ, որտեղ էլ մահացել են շաբաթ օրը կեսօրին:

Երբ տեղի է ունեցել ողբերգությունը, երեխաների ծնողները տանն էին: Մայրը խոհանոցում ճաշ էր պատրաստում, իսկ հայրը` երաժշտություն էր լսում: Տանն էր նաև 1-ամյա որդին:

Ոստիկանների խոսքերով, աղջիկները խեղդվել են: Շարունակվում է գործի քննությունը, հայտնում է Xinhua գործակալությունը:
slaq.am