Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Հ. Աստվածատրյանը խանութից դուրս կգար, ГАЗель-ը ինքնաբերաբար առաջ է շարժվում, ինչի հետևանքով վրաերթի է ենթարկվում Շոպրանի 13 շենքի բնակիչ, 17-ամյա Էդվարդ Բաբայանը, հետո ГАЗель-ը շարունակում է առաջ ընթանալ և բախվում է բակում տեղակայված զրուցարանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Երբ գազելը բախվել է զրուցարանին, այնտեղ եղել են բակի տարեց բնակիչներ, ովքեր կարողացել են փախչել ГАЗель-ից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի ©shamshyan.com
Երևանում առաքիչի անփութության պատճառով ГАЗель-ը վրաերթի է ենթարկել 17-ամյա տղային ու հայտնվել բակում կառուցված զրուցարանում
Comments are closed.