Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Նառա Մարտիրոսյանը Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 23/1 հասցեի դիմաց, իր կողմից վարած BMW X5 մակնիշի 31 SL 313 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 56-ամյա Անահիտ Նավասարդյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների Ն. Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որից հետո բժշկական օգնություն ստանալով՝ Ա. Նավասարդյանը մեկնել է տուն:
shamshyan.com