Մարդիկ արդեն հաշվում են, թե քանի օր արևի երես չեն տեսել։ Առավել ուշադիրները արձանագրում են, որ Երևանի երկնքում արևը չի երևացել անցած տարվա դեկտեմբերի 10-ից։ Բայց մարդկանց նյարդերի վրա ավելի շատ ազդում է անփոփոխ ցուրտ եղանակը։

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված չափիչների՝ համացանցում առկա տեղեկատվության համաձայն, անցած տարվա դեկտեմբերի 10-ից մինչև այս տարվա հունվարի 12-ը օդի միջին ջերմաստիճանը կազմել է –6.7 աստիճան։ Իսկ դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին չափիչներն արձանագրել են այդ ժամանակահատվածում ամենացածր ջերմաստիճանը՝ 19.6 աստիճան ցուրտ։ Համեմատության համար նշենք, որ օրինակ անցած ձմեռ՝ 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 12-ը ընկած ժամանակահատվածում օդի միջին ջերմաստիճանը Երևանում եղել է + 9.8 աստիճան։

Մինչ եղանակը կտաքանա և մառախուղը կցրվի, մարդիկ փորձում են հումորով վերաբերվել իրավիճակին։ Ընդ որում, հումորները և կենցաղային են, և քաղաքական։ Ըստ այդմ, Երևանում իրականում ցուրտը ոչ թե –10 աստիճան է, այլ –40։ Պարզապես Ռուսաստանը 30 աստիճանը սուբսիդավորում է, այդ իսկ պատճառով գրանցվում է –10 աստիճան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։