Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում Nissan March մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ երիտասարդ աղջիկ, հայհոյանքներ էր տալիս Volkswagen Vento մակնիշի կին վարորդի հասցեին, իսկ երբ ոստիկանները փորձում էին նրան կարգի հրավիրել, սկսում էր աղջկան ոչ հարիր պահվածք դրսևորել և անգամ հայհոյանքներ տալով ոստիկանների ներկայությամբ: «Երբ նա տեսավ, որ իր քաջագործությունները տեսանկարահանվում է, սկսեց հայհոյանքներ տալ նաև իմ հասցեին»,- հայտնում է ֆոտոլրագրողը: Իսկ միջին տարիքի մի կին, որը ներկայացավ ոստիկանության աշխատակից և ազատամարտիկի այրի, նույնպես խոչընդոտում էր ոստիկանների և ֆոտոլրագրողի աշխատանքին: Այնուամենայնիվ ոստիկանները կարողացան մեծ դժվարությամբ կարգի հրավիրել այդ սանձարցակին, ով սպառնում էր մյուս կին վարորդին և ձեռքի բջջայինը շպրտեց նրա ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է երկու վարորդների ինքնությունը: shamshyan.com
Երևանում կին վարորդների ավտոմեքենաները բախվել են, որոնցից մեկը վթարի վայրում հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով շոու էր սարքել
Comments are closed.