Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, որը նույն շենքում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9-ը հարկանի է և ոստիկաններն աշխատում են 2 վարկածի ուղությամբ՝ կամ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, կամ՝ ինքնասպանություն:
Հարևանները ոստիկաններին պատմում էին, որ մահացածը բնակվում էր նշված շենքում, ջութակահար էր և կույր:
shamshyan.com